Անհնազանդության ակցիաներ՝ Երևանում. կան բերման ենթարկվածներ
11:44 - 11 մայիսի, 2024

Անհնազանդության ակցիաներ՝ Երևանում. կան բերման ենթարկվածներ

Քաղաքացիների տարբեր խմբեր այսօր փակել են Ազատության և Գայի պողոտաների, Խորենացի փողոցի հատվածներ։ Ոստիկանությունը ուժի կիրառմամբ բերման է ենթարկել Ազատության եւ Գայի պողոտաներում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։

Իրավապաշտան Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այս պահին Երևանում բերման է ենթարկվել առնվազն 30 քաղաքացի՝ հիմնականում կոշտ և անհամաչափ ուժի կիրառմամբ՝ Նոր Նորք (Մասիվ), Արաբկիր, Զեյթուն։

Փաստաբաններն արդեն ժամանում են»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել