Հանրակրթական նոր չափորոշչի ներդրմամբ՝ փոխվել է նաև գնահատման համակարգը
 |armenpress.am|
11:34 - 23 մայիսի, 2024

Հանրակրթական նոր չափորոշչի ներդրմամբ՝ փոխվել է նաև գնահատման համակարգը |armenpress.am|

armenpress.am: Հանրակրթական նոր չափորոշչի ներդրման շրջանակում, բացի բովանդակային փոփոխություններից, դպրոցներում փոխվել է նաև գնահատման համակարգը։

Այս մասին մայիսի 23-ին հայտնեց ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ ամփոփելով ուսումնական տարվա ավարտի նախապատրաստական աշխատանքները։

«Տարրական դասարաններում առհասարակ դուրս է եկել միավորային գնահատումը և միայն բնութագրող գնահատման միջոցով են երեխաները գնահատվում, իսկ միջին և ավագ դպրոցում թե՛  միավորային, թե՛ բնութագրող գնահատման միջոցով»,-ասաց Սվաջյանը։

Նա կարևորեց, որ այլևս անբավարար գնահատականներ չեն դրվում, որի փոխարեն սովորողը բնութագրվում է իր ունեցած նույնիսկ փոքր առաջընթացով։

«Այնուամենայնիվ, մեզ մտահոգում է ցածր առաջադիմություն ունեցող սովորողների ուսումնական վիճակը և այս երեխաների համար նոր չափորոշչի ներդրման շրջանակում ստեղծվել է երկարօրյա ծառայությունների համակարգ, որի միջոցով երեխաները կարող են լրացուցիչ աջակցություն ստանալ իրենց ուսուցիչներից, որպեսզի լրացնեն բացթողումները»,-հավելեց փոխնախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել