Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 54-րդ նիստը

 |factor.am|
11:35 - 24 մայիսի, 2024

Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 54-րդ նիստը |factor.am|

factor.am: Այսօր Բիշքեկի Ալա-Արչա պետական նստավայրում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 54-րդ նիստը։ Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը կհանդիպի նիստի մասնակիցների հետ, փոխանցում է ղրղզական Akipress-ը։

Երկրի ԱԴԾ կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն Համագործակցության երկրների անվտանգությանը սպառնացող վտանգների գնահատման ընդհանուր մոտեցումների մշակումը և դրանց չեզոքացման համար հետախուզական ծառայությունների միջև փոխգործակցության արդյունավետությունը:

Հայաստանից նիստին մասնակցում է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանը։ Ադրբեջանը ներկայացնում է Ադրբեջանի ԱԱԾ պետԱլի Նագիևը։  



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել