Ստոլտենբերգը կոչ է արել թույլ տալ Ուկրաինային՝ օտարերկրյա զենքն օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար
 |1lurer.am|
12:26 - 25 մայիսի, 2024

Ստոլտենբերգը կոչ է արել թույլ տալ Ուկրաինային՝ օտարերկրյա զենքն օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար |1lurer.am|

1lurer.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Ուկրաինային զենք մատակարարող դաշնակիցներին կոչ է արել վերացնել Ռուսաստանում ռազմական օբյեկտներին հարվածելու արգելքը:

Բրիտանական The Economist ամսագրի հետ հարցազրույցում նա նշել է, որ «Դա հատկապես արդիական է հիմա, «երբ Խարկովի տարածքում ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում, և Ուկրաինային այդ զենքերը Ռուսաստանի տարածքում օրինական ռազմական թիրախների դեմ օգտագործելու հնարավորությունից զրկելը դժվարացնում է նրա ինքնապաշտպանությունը»։

Միաժամանակ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն չի մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին։

«Մեր նպատակն է աջակցել Կիևին, ինչը մենք անում ենք, բայց նաև ապահովել, որ դա չվերաճի լայնամասշտաբ հակամարտության»,- ասել է Ստոլտենբերգը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել