Այսօրվա հանրահավաքը չի չեղարկվել․ Բագրատ Սրբազան
13:54 - 26 մայիսի, 2024

Այսօրվա հանրահավաքը չի չեղարկվել․ Բագրատ Սրբազան

Այսօրվա հանրահավաքը կայանալու է ժամը 16։00-ին Հանրապետության հրապարակում, ինչպես մեր օրակարգն է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակված ուղերձում հայտարարել է Բագրատ Սրբազանը։

Նա անդրադարձել է նաև այսօր Հայաստանի մի շարք գետերի վարարման արդյունքում առաջացած հեղեղումների հետևանքներին և զորակցություն հայտնել տուժած քաղաքացիներին։

Բագրատ Սրբազանը հայտնել է, որ կեսգիշերից կապի մեջ են եղել թե՛ համայնքների ղեկավարների, թե՛ բնակիչների հետ։ Նրա խոսքով մեկ քաղաքացու են որոնում՝ Բալյան Սարիբեկին։

Անդրադառնալով նախապես հայտարարված հանրահավաքին՝ նա նշեց, որ այն չի չեղարկվել։

«Այսօրվա հանրահավաքը կայանալու է ժամը 16։00-ին Հանրապետության հրապարակում, ինչպես մեր օրակարգն է»,- նշեց նա։

Բագրատ Սրբազանն ընդգծեց, որ չափազանց դժվար է անձնապես ինձ համար, վստահ է՝ բոլորի համար այսպիսի իրավիճակում լինել երկվության մեջ․ «Բայց մեր օրակարգը պիտի ընթանա առաջ, որ առաջիկայում կանխվեն կամ որոշ իմաստով անմիջական լուծումներ առաջարկվեն նման աղետների պարագայում, ինչպես նաև կանխելու բոլոր այն աղետները, որոնք մարդածին են և տեղի են ունենում մեր սահմաններում»։

Նա նաև Տավուշի և Լոռու բնակիչներին հորդորեց չգալ Երևան հանրահավաքին մասնակցելու, այլ մնալ մարզերում և աջակցել տուժածներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել