Գյուղը ելք-մուտք չունի․ Ճոճկանի համայնքապետ
 |news.am|
19:45 - 26 մայիսի, 2024

Գյուղը ելք-մուտք չունի․ Ճոճկանի համայնքապետ |news.am|

news.am: Այս պահին երկու կամուրջն էլ փլվել է, (Ճոճկանը -խմբ․) ելք-մուտք չունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ճոճկան համայնքի համայնքապետ Արա Սիրադեղյանը։

«Ճոճկանը բարձր գոտում է գտնվում, հեղեղումներից չի տուժել, միայն ճանապարհների խնդիրն է։ Այս պահին հրատապ կարիքներ չկան։ Ամեն ինչ համաձայնեցված է համայնքապետարանի հետ, խնդիրները լուծվում են»,- ասաց նա։

Համայնքապետը նշեց, որ թեև ներկայումս հստակ պլաններ չկան, թե ինչպես են կազմակերպելու գյուղից ելքն ու մուտքը, բայց անհրաժեշտության դեպքում ամեն հնարավորություն կօգտագործելի, անգամ՝ ուղղաթիռի կիրառություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել