Նեթանյահուի օգնական. Բայդենի Գազայի պլանը «լավ գործարք չէ», բայց Իսրայելն ընդունում է այն
 |azatutyun.am|
14:36 - 02 հունիսի, 2024

Նեթանյահուի օգնական. Բայդենի Գազայի պլանը «լավ գործարք չէ», բայց Իսրայելն ընդունում է այն |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի օգնականը հաստատել է, որ Իսրայելն ընդունել է Գազայում պատերազմին վերջ տալու շրջանակային համաձայնագիրը, որն այժմ մղվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից։

Բրիտանական Sunday Times-ին տված հարցազրույցում Նեթանյահուի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Օֆիր Ֆալկն ասել է, որ Բայդենի առաջարկած գործարքն այնքան էլ լավը չէ, դրա վրա ավելի շատ աշխատանքի կարիք կա։

«Բայց, մենք իսկապես ցանկանում ենք ազատել պատանդներին, նրանցից յուրաքանչյուրին։ Կան շատ մանրամասներ, որոնք պետք է մշակվեն»,- ասել է նա՝ հավելելով, որ Իսրայելի պայմանները, այդ թվում՝ «պատանդների ազատ արձակումը և «Համաս»-ի՝ որպես ցեղասպան ահաբեկչական կազմակերպության ոչնչացումը», չեն փոխվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել