Պատրաստ եմ հանդիպել Բագրատ Սրբազանի հետ մեր մեթոդաբանությամբ ու կոնկրետ ձևաչափով․ ՄԻՊ |tert.am|
18:29 - 04 հունիսի, 2024

Պատրաստ եմ հանդիպել Բագրատ Սրբազանի հետ մեր մեթոդաբանությամբ ու կոնկրետ ձևաչափով․ ՄԻՊ |tert.am|

tert.am: Մենք հանդիպման առաջարկ արել ենք, առաջարկը եղել է մեր մեթոդաբանությամբ կոնկրետ ձևաչափով հանդիպում կազմակերպելը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին հարցին։

«Երբեք չեմ խուսափում քաղաքացիների, լրագրողների հետ հանդիպումից և այս փուլում էլ պատրաստ եմ մեզ վերաբերելի մեթադաբանությամբ ու ձևաչափով ունենալ հանդիպում: ՄԻՊ-ը քաղաքացիների հետ ընդունելության հստակ մեթոդաբանություն ունի և այդ մեթոդաբանությունը կոնկրետ սկզբունքներով է գործում։

Իմ հանրային կապերի պատասխանտուն այնտեղ է եղել, ասել է, որ այս պահին էլ ՄԻՊ-ը պատրաստ է ընդունել, այսինքն հերթագրման հետ կապված խնդիր չենք ունեցել, պարզապես քաղաքացիների հետ երբևէ որևէ քննարկում կամ հաղորդակցություն, որը վարում ենք, այլ քաղաքացիների ներկայությամբ չի լինում»,- ասաց Անահիտ Մանասյանը:

«Պետական մարմիններից ընդհանրապես հրահանգ չեմ ստանում։ Որևէ իրավիճակում, որևէ ցուցում պետական մարմիններից չեմ ստացել, ինչը շատ կարևորում եմ։

Այս խնդրի վերաբերյալ ևս որևէ տեսակի քննարկում չի եղել»,- նշեց նա՝ պատասխանելով հարցին արդյո՞ք պետական մարմիններից հրահանգ ստացել է Բագրատ Սրբազանին չհանդիպելու մասով:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել