Բայրամովը հաստատել է՝ Բաքուն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ-ի առաջարկների փաթեթը
 |factor.am|
14:44 - 05 հունիսի, 2024

Բայրամովը հաստատել է՝ Բաքուն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ-ի առաջարկների փաթեթը |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյատրոյի հետ մամուլի ասուլիսում հաստատել է, որ Հայաստանից ստացվել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկների փաթեթը։ «Ես տեղեկացրել եմ բանակցային գործընթացի առաջընթացի, խաղաղության գործընթացի շուրջ բանակցությունների, Ալմաթիի հանդիպման մասին: Մինչ այդ, Ադրբեջանը Հայաստանին էր ներկայացրել համաձայնագրի հաջորդ նախագիծը, որի շուրջ բանակցություններ են եղել Ալմաթիում: Մի քանի օր առաջ Հայաստանի կողմից ստացանք խաղաղության հերթական նախագիծը»,- ասել է Բայրամովը։

Նա հավելել է, որ առկա բաց հարցերի թվի նվազում է նկատվում։ «Մի շարք կետերում դրական զարգացում է նկատվում։ Այսինքն՝ մենք այստեղ դրական դինամիկա ենք նկատում»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված` 9-րդ խմբագրությունը:  



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել