Մինչև ավագանու հաջորդ ընտրությունները Երևանում բոլոր հին վերելակները փոխարինված կլինեն. Ավինյան
 |armenpress.am|
17:37 - 05 հունիսի, 2024

Մինչև ավագանու հաջորդ ընտրությունները Երևանում բոլոր հին վերելակները փոխարինված կլինեն. Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Բոլոր հին վերելակները Երևանում փոխարինված կլինեն մինչև ավագանու հաջորդ ընտրություններ:

Այս մասին վստահեցրեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

Քաղաքապետը հիշեցրեց, որ 2023-ին փոխարինել է 510 վերելակ: Այս տեմպը պահպանելով՝ այս տարի քաղաքային բյուջեով նախատեսել են ևս 500 վերելակի փոխարինում:

«Այս տեմպը պահպանելով՝ մինչև Երևան քաղաքի ավագանու հաջորդ ընտրություններ՝ բոլոր հին վերելակները Երևանում փոխարինված կլինեն»,–ասաց Ավինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել