Թուրքիան և Ռուսաստանը հայտարարել են Ստամբուլում էներգետիկայի բորսա ստեղծելու մտադրության մասին |shantnews.am|

<dishantnews.am: Թուրքիան և Ռուսաստանը ծրագրում են Ստամբուլում ֆինանսական կենտրոնի շրջանակներում էներգետիկայի և հանքարդյունաբերության բորսա ստեղծել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում Ռուսաստանի Դաշնության բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարար Ալեքսանդր Կոզլովի հետ բանակցություններից հետո։

«Մենք բանակցություններ վարեցինք Ստամբուլի ֆինանսական կենտրոնում թուրքական էներգետիկ և հանքարդյունաբերական բորսայի ստեղծման հետ կապված թեմայի շուրջ։ Խոսքն առաջին հերթին մետաղների որոնման, արդյունահանման և առևտրի մասին է։ Հուսով եմ, որ այսպիսով մեր համագործակցությունը կհասնի ավելի բարձր մակարդակի»,-Բայրաքթարի խոսքերն է մեջբերում NTV հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով