ԱԺ խորհուրդը մերժեց ընդդիմության միջնորդությունը․ արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 17-ին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատասխանելով հարցին, թե մասնակցելո՞ւ են արտահերթ նիստին, ասաց, որ իրենք նման նման օրակարգ չունեն, հետևաբար այդ օրակարգն իրենց համար քննարկելի չէ։
Հիշեցնենք, որ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակացություններն այսօր միջնորդություն էին ներկայացրել Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։
comment.count (0)