factor.am: Թուրքական կողմը մանրամասներ է հայտնել այսօր Անկարայում կայացած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման վերաբերյալ։ Թուրքիայի նախագահականը հաղորդում է, որ հանդիպմանը քննարկվել են Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, Գազայում Իսրայելի «վայրագությունները», ԼՂ-ի տարածքների «վերականգնման» ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։
«Նախագահ Էրդողանը հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի դուրսբերմանը Ղարաբաղից և բարձր է գնահատել հայկական օկուպացիայից ազատագրված ադրբեջանական տարածքների վերակառուցման և վերականգնման ջանքերը»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշելով, որ «Իսրայելի ցեղասպան գործողությունները պաղեստինյան տարածքներում, հատկապես Գազայում, շարունակվում են, և որ Իսրայելի հանցագործությունները սպառնում են ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային անվտանգությանը, նախագահ Էրդողանը ասել է, որ մշտական լուծումը Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով պաղեստինյան պետության ստեղծումն է, և որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ դրան հասնելու համար»:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
comment.count (0)