Բաղրամյան պողոտայում ոստիկանությունը կիրառել է 10-ից ավելի լուսաձայնային լռնակ․ վնասվածքներ են ստացել մի շարք քաղաքացիներ
20:00 - 12 հունիսի, 2024

Բաղրամյան պողոտայում ոստիկանությունը կիրառել է 10-ից ավելի լուսաձայնային լռնակ․ վնասվածքներ են ստացել մի շարք քաղաքացիներ

Ազգային ժողովի դիմաց ընթացող հավաքի ընթացքում իրավիճակը պարբերաբար լարվում է։ Քիչ առաջ կրկին բախումներ սկսվեցին ոստիկանների եւ հավաքի մասնակիցների միջեւ։ Ոստիկանությունը կիրառեց լուսաձայնային նռնակներ։

«Ինֆոքոմ»-ի լրագրողը տեղից հաղորդում է, որ ոստիկանությունը կիրառել է 10-ից ավելի լուսաձայնային լռնակ։ Նռնակների բեկորներից վնասվածքներ են ստացել մի շարք քաղաքացիներ։

ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը՝ հարցին, թե ինչու է կիրառվել լուսաձայնային նռնակ, ասաց․ «Իրավիճակն անկառավարելի էր, անհրաժեշտությունը կար»։ Նա նաև նշեց՝ քաղաքացիները ապակյա շշեր, քարեր են նետել, վնասվածք ստացած ոստիկաններ կան։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ևս հայտարարեց՝ հավաքի մասնակիցները փորձեցին Սիրահարների այգու միջով ներխուժել ոստիկանական պատնեշներից ներս, որից հետո ոստիկանությունը արդարացիորեն կիրառել է լուսաձայնային նռնակներ։

Հիշեցնենք, որ հանրահավքին զուգահեռ Ազգային ժողովում ընթանում նիստ, որին ներկա են նաև Նիկոլ Փաշինյանը և Կառավարության այլ անդամներ։ Ոստիկանության մեծաթիվ ուժեր են ինչպես Ազգային ժողովի մոտ, այնպես էլ նախագահական նստավայրի։ Ոստիկանությունը փակել է Բաղրամյան պողոտան՝ Պռոշյան խաչմերուկի հատվածում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանությունը բերման է ենթարկել հավաքին մասնակցող 60 քաղաքացու։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել