Որևիցե մեկի մուտքը չի սահմանափակվել ԱԺ, ես դրա մասին ասել եմ երեկ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին
 |1lurer.am|
11:24 - 13 հունիսի, 2024

Որևիցե մեկի մուտքը չի սահմանափակվել ԱԺ, ես դրա մասին ասել եմ երեկ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը հերքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն հայտարարությունը, թե սահմանափակվել է ընդդիմադիր պատգամավորների մուտքը խորհրդարան:

Նույն դժգոհությունը ԱԺ նիստի ժամանակ հայտնեց նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Ալեն Սիմոնյանը արձագանքեց. «Ես ասել եմ՝ որևիցե մեկի մուտքը չի սահմանափակվել, ես դրա մասին ասել եմ նախապես, ես դրա մասին ասել եմ երեկ, և դա փաստ է: Այսինքն՝ ուզեցել են պատգամավորները գալ, Դեմիրճյանից մտնել, իրենց թույլ չեն տվե՞լ: Ո՛չ, դա սուտ է…

Երեկվա հարձակումը ոստիկանների վրա անտեսում են, ասում են՝ գիտե՞ք ինչ՝ չեք թողել ներս մտնել: Քարեր էին շպրտում ոստիկանների վրա, հարձակվում էին…»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել