ՀՀ ՏԿԵ նախարարն ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ճանապարհաշինական նախագծերում ամերիկյան ընկերությունների մասնակցութունը
20:42 - 19 հունիսի, 2024

ՀՀ ՏԿԵ նախարարն ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ճանապարհաշինական նախագծերում ամերիկյան ընկերությունների մասնակցութունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության առևտրի և բիզնեսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը։ 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, նախարարը ողջունել է հյուրերին, կարևորել  Սառա Մորգենթաուի այցը Հայաստան և Հայաստան-ԱՄՆ բարեկամական և առևտրային կապերի խորացումը։ 

«Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանում միջազգային մրցութային ընթացակարգով իրականացվող տարբեր ենթակառուցվածքային, այդ թվում՝ ճանապարհաշինական նախագծերում ամերիկյան ընկերությունների մասնակցության, ամերիկյան ներդրումների ներգրավման վերաբերյալ հարցեր։ 

Նախարար Սանոսյանը Սառա Մորգենթաուին է ներկայացրել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մանրամասները, նախագծի շրջանակներում սպասվոող ենթակառուցվածքային ծրագրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել նաև Լոռու և Տավուշի մարզերում աղետից հետո ստեղծված իրավիճակը։ Սառա Մորգենթաուն ընդգծել է, որ աղետից հետո կամուրջների և այլ ենթակառուցվածքների վերականգնման հարցը իրենց ուշադրության կենտրոնում է։ 

Քննարկվել է նաև երկու երկրների միջև ուղիղ չվերթեր սկսելու և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել