Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է. Երևանի քաղաքապետը պարգևատրել է բուժաշխատողներին
15:06 - 24 հունիսի, 2024

Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է. Երևանի քաղաքապետը պարգևատրել է բուժաշխատողներին

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ Տիգրան Ավինյանը Բուժաշխատողի օրվա առթիվ հյուրընկալել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին: Շնորհավորելով մասնագիտական տոնը, քաղաքապետը շնորհակալություն է հայտնել  բուժաշխատողներին  անձնվեր աշխատանքի և կարևոր առաքելության համար:

«Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է, ինչը հսկայական աշխատանք և նվիրում, բարձր պատասխանատվություն, հոգատարություն և հզոր ուժ է պահանջում: Կյանքեր փրկելը հնարավոր է դառնում միայն քրտնաջան և անձնվեր աշխատանքի շնորհիվ, ինչի համար հաճախ լուռ, բայց գրեթե միշտ շնորհակալ են լինում: Առողջությունը մարդու ամենամեծ հարստությունն է, և ձեր շնորհիվ է, որ կարողանում ենք պահպանել այն»,- նշել է Տիգրան Ավինյանը:

Երևանի առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ գործունեության համար՝ համայնքային բուժհաստատությունների մի շարք բժիշկներ արժանացել են «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» կոչման, պարգևատրվել Էրեբունի-Երևան 2800-ամյակի հուշամեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել