Վթարվել է «Արզնի-2» ջրատարը. Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում է
19:35 - 27 հունիսի, 2024

Վթարվել է «Արզնի-2» ջրատարը. Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում է

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի-2» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 27-ին՝ ժամը 18:30-ից մինչև հունիսի 28-ը՝ ժամը 23:00-ն, կդադարեցվի․

Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի, Արղության, Ղափանցյան, Մալխասյանց փողոցների, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25, 27, 41, 43, 45, 47, 49, 51, 53 փողոցների, Ազատության 7/1, 7/2, 9/1-9/5, 21-21Ա, 24-27/2 շենքերի, Գրիբոյեդովի փողոցի և 1-ին նրբանցքի, Վրացական 4-22 շենքերի և 2-րդ, 4-րդ նրբանցքների, Վահրամ Փափազյան փողոցի և 2-րդ նրբանցքի, Արամ Խաչատրյան փողոցի և 1-ին նրբանցքի, Մամիկոնյանց փողոցի և նրբանցքի, Գրիգոր Արծրունի փողոցի 10, 28, 88-92 զույգ համարի շենքերի, Ռիգայի փողոցի և 1-ին նրբանցքի, Հրաչյա Քոչարի փողոցի, Սունդուկյան 7, 23-29 կենտ համարի շենքերի, Վ.Վաղարշյան 15, 17-32/10 շենքերի, Կոմիտասի 1-65/2 շենքերի և 1-ին նրբանցքի, Նիկողայոս Տիգրանյան փողոցի և 1-ին փակուղու, Նաիրի Զարյան փողոցի և 1-ին նրբանցքի, Գուլակյան, Գյուլբենկյան, Համո Սահյան, Հովսեփ Էմինի, Վարդան Այգեկցու, Հակոբյան, Սևքարեցի Սաքոյի, Մանուշյան, Նիկոլ Դումանի, Քեռու, Ձորափի փողոցների, Պարոնյան 9-28/2 շենքերի ջրամատակարարումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել