Հայ պատգամավորները Գերմանիայում հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները նախաճաշի սեղանի շուրջ հանդիպել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի հետ:

Այս մասին նշված է ՀՀ ազգային ժողովի տարածած հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի անվտանգության համակարգի ամրապնդման եւ տնտեսական հզորացման հարցերը:

«Կողմերը կարևորել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն ու տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցերը»,- նշված է ԱԺ հաղորդագրության մեջ:

Զրույցի առանցքում են եղել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարները:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն