Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին՝ Անկախության օրվա առիթով:
«Շնորհավորում ենք Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Գիտակցելով այս օրվա կարևորությունը, այդ թվում՝ հայ ժողովրդի ներդրումը Բելառուսի ազատագրման գործում, բելառուս ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում»,- գրված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում:
comment.count (0)