Սահմանադրությունն առանցքային դերակատարություն ունի մարդու իրավունքների երաշխավորման հարցում․ ՀՀ ՄԻՊ
10:42 - 05 հուլիսի, 2024

Սահմանադրությունն առանցքային դերակատարություն ունի մարդու իրավունքների երաշխավորման հարցում․ ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է․

«Հուլիսի 5-ին նշվում է մեր կարևորագույն տոներից մեկը՝ Սահմանադրության օրը։

Սահմանադրությունն առանցքային դերակատարություն ունի մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորման ու մարդու արժանապատվության անօտարելիության ապահովման հարցում։

Իրավական պետության կայացման ճանապարհին առաջնահերթ է պետության կողմից հիմնարար իրավունքների և ազատությունների պատշաճ երաշխավորումն ու դրանց վերաբերելի սահմանադրական կառուցակարգերի իրացման պրակտիկայի կատարելագործումը։

Վստահ եմ՝ չկա այլ ճանապարհ` կայուն ու ժողովրդավար հասարակություն կառուցելու նպատակին հասնելու տեսանկյունից։ Ուստի առաջնահերթ է բոլորիս ջանքերի մեկտեղումը` մարդու իրավունքների ու արժանապատվության երաշխավորման և Սահմանադրությամբ սահմանված արժեքների ապահովման հարցում։

Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր տոնի առթիվ և մաղթում մարդու իրավունքների գերակայության վրա հիմնված հասարակական համակարգի կայացում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել