Գորիսում ընտանիքի 7 անդամ տեղափոխվել է հիվանդանոց, 4-ամյա երեխան մահացել է․ ԱՆ խոսնակը մանրամասներ է հայտնել |1lurer.am|
21:42 - 06 հուլիսի, 2024

Գորիսում ընտանիքի 7 անդամ տեղափոխվել է հիվանդանոց, 4-ամյա երեխան մահացել է․ ԱՆ խոսնակը մանրամասներ է հայտնել |1lurer.am|

1lurer.am: Գորիսում ընտանիքի 7 անդամ տեղափոխվել է հիվանդանոց թունավորման ախտանշաններով։ ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը մանրամասներ է հայտնել Գորիսում  գրանցված թունավորման դեպքից։ 

«Բուժհաստատություն է տեղափոխվել 7 անդամից բաղկացած ընտանիքը՝ հայր, մայր 5 երեխա, ծնողների վիճակը լավ է, մայրը դուրս է գրվել, հայրը վաղը դուրս կգրվի, 4 տարեկան երեխան արդեն իսկ կլինիկական մահով է դիմել բուժօգնության Գորիսում, 9 տարեկան երեխայի առողջական վիճակը ծանր է եղել, նրան ռեանիմոբիլով տեղափոխել ենք Երևան՝ «Մուրացան»-ում ստանում է համապատասխան բուժօգնություն, առողջական վիճակում դրական դինամիկա կա, երեք երեխաները բուժօգնությունը շարունակում են ստանալ Գորիսում, առողջական վիճակները լավ է, սննդային մթերքից և փսխման զանգվածից լաբորատոր փորձաքննություն է իրականացվում, երկուշաբթի արդյունքները պարզ կլինեն, թունավորման պատճառները կիմանանք»,- տեղեկացրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել