Յուլիա Նավալնայաի նկատմամբ հեռակա կարգով կալանք է սահմանվել |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվայի Բասմաննի շրջանի դատարանն այսօր հեռակա կարգով կալանավորել է տարեսկզբին ռուսական բանտում մահացած ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու այրի Յուլիա Նավալնայաին։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Դատարանի տարածած հայտարարության համաձայն՝ Յուլիա Նավալնայան մեղադրվում է ծայրահեղական գործունեության համար։

«Յուլիա Բորիսովնան թաքնվել է նախաքննական մարմնից, ուստի նրա հանդեպ հետախուզում է հայտարարվել, իսկ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա նախնական կալանքը», – նշում է Բասմաննի շրջանի դատարանը՝ հավելելով, որ կալանքի ժամկետը հաշվարկվելու է Նավալնայաի «արտահանձնման կամ Ռուսաստանի տարածքում ձերբակալության պահից»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով