ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը պահանջել է ռուսական զորքերը դուրս բերել Զապորոժիեի ԱԷԿ-ից․ ՀՀ-ն ձեռնպահ է քվեարկել
 |factor.am|
13:26 - 12 հուլիսի, 2024

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը պահանջել է ռուսական զորքերը դուրս բերել Զապորոժիեի ԱԷԿ-ից․ ՀՀ-ն ձեռնպահ է քվեարկել |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել Ուկրաինայի միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Զապորոժիեի ատոմակայանի տեխնիկական և ֆիզիկական անվտանգության մասին։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 99 երկիր, 9 պատվիրակություն դեմ է քվեարկել, 60-ը ձեռնպահ է մնացել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հայաստանը ձեռնպահ է քվեարկել։

ՀՀ հարևան երկրներից ձեռնպահ է մնացել նաև Իրանը, Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը, Թուրքիան և Վրաստանը կողմ են քվեարկել։

Բանաձևը Ռուսաստանից պահանջում է «դադարեցնել Ուկրաինայի դեմ ագրեսիան» և «անվերապահորեն դուրս բերել իր բոլոր զինված ուժերն այս երկրի տարածքից՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով»։

Ըստ dpa գործակալության՝ թեև 99 երկրների հաստատումը սովորաբար համարվում է հաջողված բանաձևերի համար, Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերման վերաբերյալ նախորդ բանաձևը հավաքել էր ավելի քան 140 կողմ ձայն։

Փաստաթղթում առանձին պահանջ կա, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը շտապ դուրս բերի իր զինվորականներին և այլ չարտոնված անձնակազմին Զապորոժիեի ատոմակայանից և անմիջապես վերադարձնի կայանը Ուկրաինայի ամբողջական վերահսկողությանը:

ՌԴ-ին նաև կոչ է արվել համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ, քանի դեռ կայանը չի վերադարձվել ուկրաինական ամբողջական հսկողությանը, և անհապաղ հեռացնել բոլոր հակահետևակային ականները, որոնք տեղադրված են ԱԷԿ-ի տարածքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել