Դավիթ Սարգսյանն այլևս ազատության մեջ է։
ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարեց Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ մեր ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բեկանելով Մասիս Մելքոնյանի կայացրած ապօրինի դատական ակտը և մերժելով քննիչի ներկայացրած միջնորդությունը։
Հիշեցնում եմ, որ իր մեկ այլ որոշմամբ վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել նաև քաղաքապետի քսանօրյա կալանավորումը։
Լրացում. Փաստորեն 1 ամիս և 20 օր Դավիթ Սարգսյանն ապօրինի զրկված
էր ազատությունից, որից 20 օրը՝ բանտային, իսկ 1 ամիսը՝ տնային կալանքի տակ։
comment.count (0)