ՀՀ վարչապետը Լոնդոնում մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը: 

Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, քննարկմանը մասնակցել են նաև այլ երկրների առաջնորդներ և կազմակերպությունների ղեկավարներ: Փակ ձևաչափով անցկացված քննարկմանը վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: 

Գագաթնաժողովի շրջանակում սպասվում են Նիկոլ Փաշինյանի այլ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով