Ոստիկանության Կոտայքի բաժնում օտարերկրացին կրակել և վնասել է և՛ իրեն, և՛ 2 ոստիկանի. ՆԳՆ |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Գիշերը` 00։50–ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին է բերման ենթարկվել օտարերկրյա քաղաքացի, որը կրակոցներ է արձակել ու ու վնասվածքներ պատճառել և՛ իրեն, և՛ ոստիկանության 2 աշխատակցի։

 
Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
 
«Նախնական տեղեկություններով` քաղաքացին ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել ինքնավնասում կատարելու համար։ Նա վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ արձակել: Արդյունքում հրազենային վնասվածքներ են ստացել օտարերկրացին ու ոստիկանության 2 ծառայող»,– տեղեկացրեց Սարգսյանը:
 
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նախաձեռնվել է ծառայողական քննություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն