Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին
12:26 - 24 հուլիսի, 2024

Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Նախարարը ողջունել է տիկին Ժակոբին և շնորհավորել նշանակման կապակցությամբ։ Սանոսյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի հետ համատեղ մի շարք կարևոր ծրագրեր են իրականացվում և հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի։ 

Ֆղանսուազ Ժակոբը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։ Տիկին Ժակոբը կարևորել է հատկապես աղետների ռիսկերի կրճատման ուղղությամբ տարվող աշխատանքը՝ ընդգծելով, որ դա իրենց հիմնական ուղղությունն է լինելու առաջիկայում։ 

Հանդիպման ժամանակ քննարկվել են համայնքային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ հարցեր։ 
Նախարար Սանոսյանը կարևորել է համայնքային ենթակառուցվածքների զարգացումը՝ որպես համայնքներում բնակչության բարեկեցիկ կյանքի ապահովման կարևոր նախադրյալ։ Կարևորվել է նաև ջրային համակարգերում առկա խնդիրների վերհանումը՝ հատկապես համայնքային մակարդակում։ 

Նախարարի խոսքով և’ ջրային, և’ աղբահանության ոլորտներում պետական տարբեր ծրագրեր իրականացվում են, բայց կարևոր է նաև համայնքային մակարդակում ծրագրերի իրականացումը։ 

Երկուստեք ընդգծվել է սահմանամերձ համայնքներում ծրագրեր իրականացնելու կարևորությունը։ 
Քննարկվել են մի շարք այլ հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել