Երևանի քաղաքապետարանը կառավարությանն առաջարկել է վերանայել «Վեոլիա Ջուր»-ի հետ պայմանագիրը |armenpress.am|
15:36 - 24 հուլիսի, 2024

Երևանի քաղաքապետարանը կառավարությանն առաջարկել է վերանայել «Վեոլիա Ջուր»-ի հետ պայմանագիրը |armenpress.am|

armenpress.am: Հեղեղատարների սպասարկման և շահագործման պատասխանատու «Վեոլիա Ջուր» ընկերությունը բավարար չափով ներդրումներ չի իրականացնում՝ պայմանավորված պայմանագրային իրողություններով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով վերջին շրջանում տեղատարափ անձրևների հետևանքով Երևանի տարբեր փողոցներում առաջացած հեղեղումների մասին։  

«Հեղեղատարների սպասարկման և շահագործման պատասխանատուն  «Վեոլիա Ջուր» ընկերությունն է։ Հաշվի առնելով իրավիճակը՝ համայնքն իր հերթին նախաձեռնել է գործընթաց, որը հիմա քննարկում ենք և զուգահեռ գույքագրել ենք նաև մայրաքաղաքում առկա հեղեղատար համակարգի վիճակը»,- ասաց Ավինյանը։ 

Քաղաքապետի խոսքով՝ առկա խնդիրները լուծելու դժվարությունների առումով «Վեոլիա Ջուր» ընկերությունն ունի օբյեկտիվ պատճառ։  

«Այն պայմանագրային իրողություններով, որով գործում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, բավարար չափով ներդրումներ չեն իրականացվում։ Հետևապես, առաջին բանը, որ առաջարկել ենք կառավարությանը, դա պայմանագրային վերանայումն է, որը թույլ կտա Երևանին և ընկերությանը էական ծավալներով ներդրումներ իրականացնել ջրային համակարգերում։ Իրականում, այս պրոցեսները քննարկվում են և վստահ եմ, որ այս տարի լուծումներ կունենանք»,- եզրափակեց Ավինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել