Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, թե «եթե իրենց երկրի դեմ սադրիչ գործողությունները չդադարեցվեն», ապա Ադրբեջանը իր զինված ուժերի զինանոցում առկա բոլոր միջոցներով պատասխան քայլեր կձեռնարկի «ինքնապաշտպանության» նպատակով։
Ադրբեջանի ՊՆ-ն դժգոհություն է հայտնել Հայաստանում ԱՄՆ կողմից անցկացվող զորավարժություններից, Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի մատակարարումից և Խաղաղության եվրոպական հիմնադրամի Հայաստանին ռազմական օգնության տրամադրումից՝ նշելով, թե դրանք «Հայաստանին ոգեշնչում են սադրանքներ իրականացնել և վկայում են Ադրբեջանի դեմ հերթական պատերազմի նախապատրաստվելու մասին»: