Զորակոչիկին բանակից ազատելու դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Շտապօգնության ծառայության տնօրենին

 Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել զորակոչիկին բժշկական կեղծ ախտորոշման հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Այս մասին «Ինֆոքոմը» տեղեկացավ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանից։ 

Կոմիտեում քննվող վարույթի շրջանակում տնօրենից բացի մեղադրյալի կարգավիճակ ունի եւս երեք անձ։ Կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 4 մեղադրյալներին կալնավորելու համար․ տնօրենից բացի մյուս 3-ինը բավարարվել է, նրանք կալանավորվել են։

Նշենք, որ Շտապօգնության ծառայության տնօրենը Սահակ Հակոբյանն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով