«Զորամասեր մոտեցող ճանապարհների հետ կապված մենք պրոբլեմ ունենք»․ վարչապետը Տավուշի մարզում է
 |azatutyun.am|
14:01 - 02 օգոստոսի, 2024

«Զորամասեր մոտեցող ճանապարհների հետ կապված մենք պրոբլեմ ունենք»․ վարչապետը Տավուշի մարզում է |azatutyun.am|

azatutyun.am: «Զորամասեր մոտեցող ճանապարհների հետ կապված մենք պրոբլեմ ունենք», - այսօր Դիլիջանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գործադիրի ղեկավարը Տավուշի մարզում է՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

«Երկու օր առաջ ես չնախատեսված երրորդ բանակային կորպուսի շտաբ մտա, մուտքի հենց դեմը մի մետրը երկու մետրի վրա մի հատ փոս էր, ու այստեղ տրամաբանության բախում եմ տեսնում։ Կարծում եմ, որ իմաստ ունի, որ Պաշտպանության նախարարության հետ գույքագրենք զորամասերը, հասկանանք մուտքերի վիճակը։ Ամեն օր այդտեղ պրոցես է տեղի ունենում, ու ես դժվար եմ հիշում մի զորամաս, որի մոտակայքում տենց փոսեր չկան։ Սա խորը խնդրի մասին է իրականում», - հայտարարեց Փաշինյանը։

Դիլիջանը Տավուշի մարզում վարչապետի առաջին կանգառն էր։ Նա այստեղ ծանոթացավ դեպի «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել