Տոյվո Կլաարի հայտարարությունները կողմնակալ են և հարված են հասցնում  ԵՄ-ին․ Ադրբեջանի ԱԳՆ |azatutyun.am|
21:09 - 05 օգոստոսի, 2024

Տոյվո Կլաարի հայտարարությունները կողմնակալ են և հարված են հասցնում ԵՄ-ին․ Ադրբեջանի ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն արձագանքել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հարցազրույցում հնչած որոշ հայտարարություններին՝ մասնավորապես Ղարաբաղի հայերի վերադարձին առնչվող, և որակել դրանք «կողմնակալ, հարված այն կառույցի հեղինակությանը, որը Կլաարը ներկայացնում է»:

Jam-news-ի հետ զրույցում Կլաարը շեշտել է, որ երբեմն այս համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպիսին է «Արևմտյան Ադրբեջանի» հարցը, սակայն իր համար դրանք լիովին տարբեր հարցեր են, որոնք չեն կարող մեկ հարթության վրա դրվել:

«Առաջինը ղարաբաղցի հայերի՝ իրենց նախնիների հայրենիք վերադարձին մղված աջակցությունն է, որն Ադրբեջանի պարտավորությունն է: Երկրորդը Ադրբեջանի այլ մասերում, այդ թվում՝ Բաքվում ապրած հայերի, կամ Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցն է», - ասել է սեպտեմբերի 1-ին ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում իր առաքելությունն ավարտող Կլաարը:

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակի տեղակալ Վասիֆ Ալիևը, պատասխանելով Կլաարին, ասել է, թե «Հայաստանի պարտավորությունն է ստեղծել համապատասխան պայմաններ Հայաստանից վտարված ադրբեջանցիների հայրենի հողեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար, և միջազգային հանրությունը պետք է պահանջի այդ պարտավորության կատարումը»։

Ալիևը նաև ասել է, թե «ադրբեջանական կողմը հարգում է միայն այն հայազգի անձանց Ադրբեջան վերադառնալու մտադրությունը, ովքեր հարգում են իրենց երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել