Թուրքիայում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
 |tert.am|
09:19 - 07 օգոստոսի, 2024

Թուրքիայում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել |tert.am|

tert.am: Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին հղումով։

Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել է Երևանի ժամանակով 06։32-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ադանայի մարզի Քոզան քաղաքից 27 կմ հյուսիս-արևելք, օջախը՝ 5 կիլոմետր խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել