Ռուսական կողմը հայտնում է Կուրսկի մարզում ուկրաինական հարձակման հետևանքով զոհերի և վիրավորների մասին
14:11 - 07 օգոստոսի, 2024

Ռուսական կողմը հայտնում է Կուրսկի մարզում ուկրաինական հարձակման հետևանքով զոհերի և վիրավորների մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը զինյալները զրահատեխնիկայի աջակցությամբ փորձել են գրոհել Կուրսկի մարզի պետական սահմանի մոտ գտնվող ռուսական դիրքերը: Նշվում է, որ ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը Կուրսկի մարզում մեկ գիշերվա ընթացքում որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 4 ԱԹՍ:

Կուրսկի մարզպետի պաշտոնակատարը հայտնել է, որ շուրջ 200 հոգի գնդակոծվող տարածքներից տարհանվել է, ևս 1000 մարդ սեփական միջոցներով է դուրս եկել։ Նա նաև նշել է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ բժշկական հաստատությունները համալրում են դոնորական արյան պաշարը։ 

Հաղորդվում է, որ 5 մարդ է զոհվել, տուժածների թիվը հասնում է 24-ի, այդ թվում՝ 6 երեխա։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումն անվանել է «հերթական ահաբեկչություն խաղաղ բնակչության դեմ»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել