azatutyun.am: Մերձավոր Արևելքում հակամարտության սրման մտահոգությունների ֆոնին՝ հեռախոսազրույց է կայացել Մեծ Բրիտանիայի և Իրանի արտգործնախարարների միջև։
Իրանական կողմի հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, Թագավորության դիվանագիտության ղեկավար Դեյվիդ Լամին Թեհրանին զսպվածության կոչ է արել միաժամանակ շեշտել, որ «Իսմայիլ Հանիեի դեմ գործողությունը հետընթաց է Գազայում հրադադարի ճանապարհին»։
Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին իր հերթին Իսրայելին է մեղադրել տարածաշրջանն ապակայունացնելու համար:
comment.count (0)