Լաստանավին զուգահեռ ՌԴ-ն մեծացրել է թողունակությունը Լարսի միջոցով, լաստանավի կարիքը չկա. Պապոյան |1lurer.am|
14:11 - 08 օգոստոսի, 2024

Լաստանավին զուգահեռ ՌԴ-ն մեծացրել է թողունակությունը Լարսի միջոցով, լաստանավի կարիքը չկա. Պապոյան |1lurer.am|

1lurer.am: Լաստանավին զուգահեռ ՌԴ-ն մեծացրել է թողունակությունը Լարսի միջոցով, որի պարագայում լաստանավի կարիքը չկա: Լաստանավը վարձակալվել է, բայց հիմա դրա կարիքը չկա: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Մեր տնտեսավարողները շարունակում են օգտվել այդ ճանապարհից, և թեկուզ հերթերի միջոցով դա ավելի նախընտրելի է, իմ կարծիքով դրանք առաջիկայում կքչանան, և այդ խնդիրները կլուծվեն:

Կա տեխնիկատնտեսական ուսումնասիրություն չոր նավահանգստի հետ կապված, որտեղ նշված է, որ որոշակի պայմանների առկայության պարագայում այդ պրոյեկտն արդյունավետ է, որոշների պարագայում՝ ոչ: Մենք հետևում ենք գործընթացին, այն պահին, երբ որ մենք կհամարենք, որ նպատակահարմար է մտնել այդ գործընթացի մեջ՝ կմտնենք, քանի դեռ ոչ՝ ոչ»,- ասաց Պապոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել