Կանադան կշարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բարեխղճորեն ներգրավվելու Հայաստանի հետ բանակցային գործընթացին. Ջոլի |armenpress.am|
13:54 - 09 օգոստոսի, 2024

Կանադան կշարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բարեխղճորեն ներգրավվելու Հայաստանի հետ բանակցային գործընթացին. Ջոլի |armenpress.am|

armenpress.am: Կանադան կշարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բարեխղճորեն ներգրավվելու բանակցային միջոցներով Հայաստանի հետ հակամարտության հանգուցալուծմանը:

Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին՝ Հայ դատի Կանադայի հանձնախմբի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին:

«Կանադան կշարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բարեխղճորեն ներգրավվելու բանակցային, խաղաղ, քաղաքական միջոցներով Հայաստանի հետ հակամարտության հանգուցալուծմանը՝ հարգելով Հելսինկյան սկզբունքները, ազատ արձակելով կամայական պահվող հայ գերիներին, հարգելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը և զերծ մնալով ուժի կիրառումից և սպառնալից հռետորաբանությունից»,- նշել է նախարարը: 

Հայ դատի Կանադայի հանձնախումբն իր քաղաքական առաջնահերթությունների շրջանակներում ակտիվորեն շարունակում է աշխատանքները Կանադայի ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել