ՄԻՊ-ի ներկայացուցիչները սոցիալական խնամքի ծառայություններ մատուցող կենտրոնում արձանագրել են մի շարք խնդիրներ
16:08 - 12 օգոստոսի, 2024

ՄԻՊ-ի ներկայացուցիչները սոցիալական խնամքի ծառայություններ մատուցող կենտրոնում արձանագրել են մի շարք խնդիրներ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն օգոստոսի 12-ին անհետաձգելի այց են իրականացրել սոցիալական խնամքի ծառայություններ մատուցող կենտրոն․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Ավելի վաղ Պաշտպանի աշխատակազմում տեղեկատվություն է ստացվել, որ կենտրոնում բուժառուներն արժանանում են ոչ պատշաճ խնամքի: Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են կենտրոնի շահառուների պայմանները, առանձնազրույցներ ունեցել նրանց հետ և արձանագրել մի շարք խնդիրներ: Ներկայում այցի արդյունքներն ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում: Արձանագրված խնդիրները կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին և կպահանջվեն հրատապ լուծումներ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  ՄԻՊ ներկայացուցիչներն անհետաձգելի այց են իրականացրել սոցիալական խնամքի ծառայություններ մատուցող կենտրոն, քանի որ բուժառուներն արժանանում են ոչ պատշաճ խնամքի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել