factor.am: Բարձրագույն դատական խորհուրդը երեկ՝ օգոստոսի 12-ին, կազմել և հաստատել է Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը, ըստ որի՝ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր հաստիքում ընտրվելու համար Ազգային Ժողովին են ներկայացվում Հայկ Գրիգորյանի, Նելլի Բաղդասարյանի և Հովհաննես Ավագյանի թեկնածությունները։
Հայկ Գրիգորյանն այժմ Բարձրագույն դատական խորհրդի անդամ է, Նելլի Բաղդասարյանը և Հովհաննես Ավագյանը՝ Երևանի քրեական դատարանի դատավորներ, ընդ որում՝ մեկ տարի չկա, ինչ Ավագյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվել է Երևանի դատարան։
comment.count (0)