Պատմությունը վերաշարադրելու փորձերը չեն չեղարկի ՀՀ-ՌԴ դարավոր հարաբերությունները. Կոպիրկին |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Հայաստանի և Ռուսաստանի դարավոր հարաբերությունները չեն չեղարկի պատմությունը վերաշարադրելու ոչ մի փորձ։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Օշականի հերոսների հուշարձանի մոտ՝ Օշականի ճակատամարտի 197-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։

Միջոցառումը կազմակերպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը՝ Երևանում Ռուսական տան և Արմավիրի մարզպետարանի հետ համատեղ, ի հիշատակ Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը պաշտպանած ռուս զինվորների և հայ կամավորների։

«Ռուսաստանն անկեղծորեն գնահատում է Հայաստանի հետ բարեկամությունը։ Մեր եղբայրական ժողովուրդներին կապում են բազմադարյա մշակութային–քաղաքակրթական կապերն ու հոգևոր մտերմությունը: Պատմությունը վերաշարադրելու ոչ մի փորձ չի չեղարկի այս փաստը։ Չնայած նրան, որ 8 – րդ դասարանի Հայոց պատմության նոր դասագրքից հանվել է Օշականի ճակատամարտի մասին պարբերությունը, մենք ձեզ հետ միշտ հիշելու և մեծարելու ենք այդ հիշարժան օրերի հերոսներին», – ասել է դեսպանը։

Նա նշել է, որ 1827 թվականի օգոստոսի 17-ը հավերժ գրված է երկու ժողովուրդների հերոսական տարեգրության մեջ։

«Բոլոր զոհերով և կորուստներով հանդերձ, մեր պաշտպանները արժանապատվորեն դիմացան ժամանակի փորձությանը և ապացուցեցին, որ միասնական նպատակով համախմբված, նրանք հզոր ուժ են և կարող են դիմակայել և հաղթել ցանկացած պարագայում», – ասել է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը:

Սերգեյ Կոպիրկինն ընդգծել է, որ հայոց հողի քաջարի պաշտպանների փառքը հավերժ կապրի սերունդների հիշողության մեջ՝ որպես իսկական արիության և հերոսության ամենավառ նմուշ:

«Նրանց օրինակով երիտասարդները սովորում են այնպիսի որակներ, ինչպիսիք են հայրենասիրությունը, ազգային և մարդկային արժեքները պաշտպանելու պատրաստակամությունը։ Հատկապես հաճելի է այսօր այստեղ տեսնել երիտասարդների, ոորոնք գիտակցում են իրենց նախնիների անմահ սխրանքի հիշատակը վառ պահելու պատասխանատվությունը», – ասել է Կոպիրկինը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն