Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հյուրընկալել է Լիտվայի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ադմինիստրացիայի գլխավոր տնօրեն Վիդամանտաս Պլետային և Աերոդրոմների սերտիֆիկացման վարչության խորհրդատու Արունաս Ստանկեվիչուսին։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքացիական ավիացիայի կոմիտեից․
«Այցը նպատակաուղղված էր երկու երկրների ավիացիոն մասնագետների փորձի փոխանակմանը, որը միտված է առավել արդյունավետ և թիրախային կազմակերպել ընթացիկ աշխատանքները։
Նշված այցերը կրում են շարունակական բնույթ, ինչն էլ ավելի է նպաստում ավիացիոն իշխանությունների զարգացմանն ու ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը: Այս համագործակցությունը թույլ է տալիս փոխանակել լավագույն փորձը, քննարկել ընդհանուր մարտահրավերները և մշակել նորարարական լուծումներ ավիացիայի ոլորտում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ապագա համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները, ներառյալ վերապատրաստման ծրագրերը, տեխնիկական խորհրդատվությունը և հնարավոր համատեղ նախագծերը:
Երկու կողմերն էլ վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ շարունակելու և ընդլայնելու այս արդյունավետ համագործակցությունը», - ասված է հայտարարությունում։
comment.count (0)