Աշոտ Կնյազյանի դիակի արտաքին զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նրա փոխանցմամբ՝ ստացվել է դատապարտյալի մահվան վերաբերյալ հաղորդում, նախնական տվյալներով՝ որպես հանկարծամահություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով․ «Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։ Մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»։
Նշենք, որ հանկարծամահության դեպքերի առթիվ քրեական վարույթները նախաձեռնվում են սպանության հոդվածով՝ քննչական որոշակի գործողություններ իրականացվելու(որոնք կարող են իրականացվել միայն նախաձեռնված վարույթի շրջանակում), դեպքի հանգամանքները ամբողջապես պարզելու, հանկարծամահության վարկածը հաստատելու կամ հերքելու նպատակով, որից հետո միայն կայացվում է քրեադատավարական համապատասխան որոշում (վարույթի կարճում կամ արարքի վերաորակում)։
comment.count (0)