Հայաստանում կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն
14:54 - 03 սեպտեմբերի, 2024

Հայաստանում կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն

Հայաստանում կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 

«Սիրելի երևանցիներ,

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է մշակութային նոր նախագիծ. Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն, որի շրջանակներում ելույթ կունենան հայաստանյան և արտերկրից հրավիրված անվանի երաժիշտներ, մենակատարներ և երաժշտախմբեր:

Թումանյանի անվան զբոսայգում սեպտեմբերի 17-ից 24-ը կայանալիք փառատոնի ընթացքում ելույթ կունենան Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախումբն ու երգչախումբը, Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի աշխարհահռչակ ակադեմիական նվագախումբը ևԼա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը:

Փառատոնային օրերին սիրով կսպասենք բոլորիդ՝ միասին վայելելու սիմֆոնիկ երաժշտության տոնախմբությունը:

Համերգների սկիզբը՝ 20:00:

Մուտքն ազատ է»,- ասված է հաղորդագրության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել