ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
16:15 - 03 սեպտեմբերի, 2024

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Սեպտեմբերի 4-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը ստորագրել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) միջև փոխըմբռնման հուշագիր։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Հուշագրով 2023 թվականի հունվարից Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող, Կառավարության 355-Լ որոշմամբ հաստատված բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի թվային հարթակի հեղինակային իրավունքը Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության կողմից փոխանցվում է Էկոնոմիկայի նախարարությանը։ Թվային հարթակի մշակումը իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության ֆինանսավորմամբ։

Թվային հարթակի օգտագործումը էապես կբարձրացնի բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի իրականացման արդյունավետությունը՝ հեշտացնելով և պարզեցնելով կազմակերպությունների կողմից դիմումների ներկայացման և դրանց ստուգման գործընթացները։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել