Առաջարկվում է Ամիրյան փողոցը փոխել Պապ թագավորի անվամբ
 |civilnet.am|
12:11 - 04 սեպտեմբերի, 2024

Առաջարկվում է Ամիրյան փողոցը փոխել Պապ թագավորի անվամբ |civilnet.am|

civilnet.am: Առաջարկվում է Երևանի Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ թագավորի անվամբ։ Հարցը ներառված է Երևանի ավագանու սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգում։

Անվանափոխության առաջարկը ներկայացրել է ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը։

Նա նաև առաջարկում է Լենինգրադյան փողոցն անվանափոխել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվամբ։

Ավագանու մեկ այլ ընդդիմադիր խմբակցություն՝ «Մայր Հայաստանը», Դավթաշենի Պետրոսյան փողոցին հարող չանվանակոչված փողոցը ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անվամբ կոչելու առաջարկով է հանդես եկել։ Խմբակցությունն առաջարկում է նաև Սիլիկյան խճուղուց Տիչինայի փողոցն ընկած ճանապարհն անվանակոչել լեզվաբան Հովհաննես Բարսեղյանի անվամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել