factor.am: Բաքուն կվերացնի ԵԽԽՎ անդամների՝ Ադրբեջան այցելելու արգելքը, երբ Ադրբեջանի պատվիրակությունը վերադառնա այս կազմակերպություն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իտալիայում միջազգային համաժողովում հարցերի պատասխանելիս։
«Այն, ինչ տեղի ունեցավ այս տարվա հունվարին ԵԽԽՎ-ում, հատել է կարմիր գիծը։ Անցյալ տարի մենք ամբողջությամբ վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը։ Այսպիսով, անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի տարածքում անջատողականությունն ամբողջությամբ արմատախիլ արվեց։ Մենք այլ բան չենք արել, ինչ փորձում է անել Ուկրաինան։ Ուկրաինան անհաջող փորձում է վերականգնել իր ինքնիշխանությունը՝ չնայած Արևմուտքի հսկայական աջակցությանը։ Մենք ինքներս վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը՝ առանց որևէ աջակցության։ Դրանից բառացիորեն մի քանի ամիս անց ԵԽԽՎ-ն որոշեց մեր պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից։ Այսինքն՝ մեր նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեցին, քանի որ մենք վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։
Նա հավելել է, թե ԵԽԽՎ անդամներին, որոնք դեմ են քվեարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների երկարաձգմանը, անցանկալի անձ հայտարարելու Բաքվի որոշումը համարժեք պատասխան է։
«Մեր որոշումը պատասխանն էր: Եթե փոխեն իրենց որոշումը և վերականգնեն մեր իրավունքը, ապա այս, այսպես կոչված, էմբարգոն կհանվի։ Մեր պատվիրակությունը պետք է վերադառնա, և այդ ժամանակ արգելքը կվերացվի»,- նշել է Ալիևը։
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ՝ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
comment.count (0)