ՄԱԿ Երեխայի իրավունքների կոմիտեի նստաշրջանին ներկայացվել է նաև ՆԳՆ գործունեությունը
11:23 - 07 սեպտեմբերի, 2024

ՄԱԿ Երեխայի իրավունքների կոմիտեի նստաշրջանին ներկայացվել է նաև ՆԳՆ գործունեությունը

Սեպտեմբերի 4-ին և 5-ին ՀՀ կառավարության անդամները Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցների քննարկմանը։ Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Քննարկման ընթացքում Ռուսլան Մարանդյանը ներկայացրել է հավաքներին մասնակցության ընթացքում երեխաների (անչափահասների) իրավունքների պաշտպանության սահմանադրական և օրենսդրական երաշխիքները, այդ իրավունքների հնարավոր խախտումներին հակազդելու ներքին կառուցակարգերը։ Այդ համատեքստում առանձին անդրադարձ է կատարվել նաև ոստիկանության ծառայողների կրթական (վերապատրաստման) ծրագրին՝ ընդգծելով դրա երեխայակենտրոն բաղադրիչը։

ՆԳՆ իրավաբանական վարչության պետը ներկայացրել է նաև թմրամիջոցների և ալկոհոլի օգտագործմանը հակազդելու ուղղությամբ Ներքին գործերի նախարարության գործունեության, մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող անչափահասների հաշվառման, նրանց կողմից իրավախախտումների կանխարգելման, անչափահասներին աջակցության ներպետական գործիքակազմերը։

Քննարկումների ընթացքում բարձր են գնահատվել ՀՀ կառավարության ջանքերը, նաև ներկայացվել են մի շարք առաջարկներ, դիտարկումներ՝ երեխաների իրավունքների պաշտպանության շրջանակում հետագա բարեփոխումների ընթացքը սահուն ապահովելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել