Երևանում սեպտեմբերի 7-ին և 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը․
«Հանրապետության տարածքում սեպտեմբերի 7-ին, 10-ին և 12-ին՝ կեսօրից հետո, 8-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 9-ին, 10-ի գիշերը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 7-ին և 12-ին՝ երեկոյան ժամերին, 10-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 8-9-ը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ», - նշված է հայտարարությունում։
comment.count (0)