«Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը կարմիր գիծ է Իրանի համար․ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ
20:10 - 07 սեպտեմբերի, 2024

«Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը կարմիր գիծ է Իրանի համար․ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ

«Զանգեզուրի միջանցքի» շուրջ աշխարհաքաղաքական զարգացումների հետ կապված հարցերը չեն բխում տարածաշրջանի երկրների շահերից, և Իրանը կտրականապես դեմ է դրանց․ Mehr իրանական լրատվամիջոցի փոխանցմամբ այս մասին ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին:

Նա նման մեկնաբանություն է արել, երբ Ռուսաստանը իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի պահանջին՝ Հայաստանի տարածքով միջանցքը բացելու վերաբերյալ։ Ազիզին ենթադրել է, որ «կեղծ միջանցքի» հիմքում ընկած շարժառիթները ուղղված են տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորության նվազեցմանը:

Նա մատնանշել է, որ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի ղեկավարների հետ քննարկմանը հստակեցրել է, որ Իրանը կտրականապես դեմ է Կովկասում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության:

«Մենք բազմիցս տարբեր խողովակներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այս միջանցքը կարմիր գիծ է Իրանի համար, և դրա հետ կապված ցանկացած փոփոխություն կամ գործողություն կարժանանա Իրանի լուրջ և հաստատակամ արձագանքին», - նշել է Էբրահիմ Ազիզին


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել